Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանի մեղմացրեց Բլեյանի նկատմամբ վճիռը


Կարինե Քալանթարյան
Այսօր Վերաքննիչ դատարանը վճռեց երկու տարով կրճատել Աշոտ Բլեյանի նկատմամբ սահմանված ազատազրկման ժամկետը հասցնելով այն 5 տարվա: Անցյալ տարի Երեւանի
Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարանը Բլեյանին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի 50 տոկոսի բռնագրավումով, կաշառակերության մեղադրանքով: Վերաքննիչ դատարանի այսօրվա վճիռը անձնական գույքի բռնագրավում չի նախատեսվում: Մերժվել է նաեւ շուրջ 3 մլն դրամի փոխհատուցման քաղաքացիական հայցը:

Ըստ Աշոտ Բլեյանի պաշտպան Ռոբերտ րիգորյանի, որոշ առաջընթաց, իհարկե, կա՝ առաջին ատյանի դատարանի գնահատականների, նախաքննական մարմնի գնահատականների համեմատությամբ. «Սակայն, դա շատ քիչ է՝ ընդամենը կես քայլ»:

Վերաքննիչ դատարանի վճռով սահմանած 5 տարուց երկուսն Աշոտ Բլեյանն արդեն անցկացրել է ազատազրկման վայրում, եւ օրենքը նրան ազատ արձակելու հնարավորություն տալիս է, եթե, իհարկե, Բլեյանը դիմի մեկուսարանի վարչակազմին, իսկ վերջինս՝ դատարանին: Բլեյանի պաշտպանը, սակայն, վստահ է, որ իր պաշտպանյալին վերագրվող մեղադրանքները հանցակազմ չեն պարունակում: Ուստի, իրենք շարունակելու են պայքարը եւ այս դատավճիռը նույնպես բողոքարկելու են՝ արդեն վճռաբեկ դատարանում: Աշոտ Բլեյանը եւ նրա աջակիցները, ինչպես նաեւ որոշ իրապաշտպաններ պնդում են, թե Բլեյանի դեմ հարուցված գործը քաղաքական բնույթ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG