Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ի գործով գլխավոր ամբաստանյալն ուզում էր թաքնվել Լոռվա անտառներում


Կարինե Քալանթարյան
Ամբաստանյալն այսօր իր ցուցմունքներում հրապարակեց մի նորություն, որն, ըստ իրեն, երբեւէ չի ասել: Ալեքսան Հարությունյանի հետ հոկտեմբերի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած զրույցի ընթացքում, իր ասելով, «զգացել է», որ վերջինս իրենց անվտանգությունն ապահովելու առումով որեւէ բան ասել չի կարող: Այդ մտահոգությամբ էլ միտք է հղացել երկրից հեռանալու մասին: Այդ մասին նա հայտնել է թե’ Ալեքսան Հարությունյանին, թե’ Ազգային անվտանգության փոխնախարար րիգորյանին, եւ թե’ իր խմբի անդամներին: Ամբաստանյալի վկայությամբ ինքն ասել է, թե մտածում է մի քանի պատգամավորի պատանդ վերցնել, ապա ավտոբուսով Վրաստանով դեպի Թուրքիայի սահմանը գնալ, այնտեղից էլ՝ մի երրորդ երկիր:



Այդ ծրագրի եւ խոսակցությունների իրական նպատակը, սակայն, նա որեւէ մեկին չի հայտնել: «Եթե Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում ոչ թե լսեմ, այլ զգամ, որ նա ի վիճակի չէ բացառելու մեր նկատմամբ հաշվեհարդարը, հանձնվելու մասին կայացրած որոշումն անիմաստ կդառնար»: Թե ո՞ւմ հաշվեհարդարից էր վախենում, ամբաստանյալը չասաց. «Որեւէ կոնկրետ անուն ես չեմ նշում»:

Հունանյանի վկայությամբ, ինքը պետք է Քոչարյանի առջեւ դեպի Թուրքիայի սահմանը գնալու պահանջ դներ, սակայն իրականում, եթե անելանելի վիճակ ստեղծվեր, այդ ծրագիրը բոլորովին այլ ձեւով իրականացներ: Մասնավորապես՝ բոլորի ուշադրությունը երկրից հեռանալու այդ երթուղու վրա սեւեռելով, «ճանապարհին՝ Լոռվա տարածքում, օգտվելով մթությունից, կտրուկ փոխել ճանապարհը եւ քաշվել անտառները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG