Մատչելիության հղումներ

Օ՛Բրայենը Բաքվում է, հանդիպել է Ալիևի հետ


Օ՛Բրայեն-Ալիև հանդիպում Բաքվում, 28-ը հունիսի, 2024թ․
Օ՛Բրայեն-Ալիև հանդիպում Բաքվում, 28-ը հունիսի, 2024թ․

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը ժամանել է Բաքու։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ ԱՄՆ փոխպետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառությունը և այս գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։

Նա նաև շեշտել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության կարևորությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմավարական մակարդակում հարաբերությունների հետագա զարգացումը։

Ալիևը գոհունակությամբ է հիշել հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտողար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցն ու շեշետել, որ այդ օրը քննարկվել են հարաբերությունների լայն շրջանակ։

Ընդգծվել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել COP29-ի հաջող անցկացմանը։

Նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, լսումների ժամանակ, Օ՛Բրայենը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ մեսիջ է փոխանցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր սպասվելիք այցի ժամանակ, ասել է, որ Բաքու է մեկնում Երևանի հետ խաղաղություն հաստատելու ուղերձով։ «Մենք շատ հստակ ենք նախագահ Ալիևի հետ՝ ժամանակն է խաղաղության», - ասել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG