Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելն այսօր այցելել է կալանավորված թիմակցին՝ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Սիլիվրի բանտում երկու ժամ տևած տեսակցությունից հետո Օզելը լրագրողներին ասել է, որ ամաչում է Թուրքիան կառավարողների փոխարեն, իրավիճակի համար, որում գտնվում է երկիրը։
Ընդդիմադիր առաջնորդը հայտարարել է, որ այսօր երեկոյան Ստամբուլի քաղաքապետարանի մոտ հավաք են անցկացնելու։
Ստամբուլում ու Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում արդեն վեց օր է բողոքի խոշոր ակցիաներ են։
Թուրքիայում բողոքի ցույցերը մեկնարկել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և նրա թիմակիցների՝ մարտի 19-ի ձերբակալություններից հետո։ Իշխանություննները Էքրեմ Իմամօղլուին մեղադրում են կոռուպցիոյի ու ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Մարտի 23-ին թուրքական դատարանը կալանավորեց Իմամօղլուին, Ներքին գործերի նախարարությունն էլ ժամանակավորապես պաշտոնից հեռացրեց նրան:
Իմամօղլուն հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով «զրպարտություններ»: