Մատչելիության հղումներ

СВР․ «Վաշինգտոնը փորձում է Վրաստանում իշխանափոխության հասնել»


ԱՄՆ-ի և Վրաստանի դրոշները, արխիվ
ԱՄՆ-ի և Վրաստանի դրոշները, արխիվ

«Վաշինգտոնը հաստատակամորեն մտադրվել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Վրաստանում իշխանափոխության հասնել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (СВР):

Ռուսական հատուկ ծառայության կողմից այսօր տարածված հաղորդագրության համաձայն, ԱՄՆ վարչակազմը՝ «Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկաբեկման արշավ է մշակել»։

«Դրա հիմքում պետք է հոլիվուդյան լավագույն ավադույթներով մշակված սցենարներ՝ մասնավորաբար սենսացիոն բացահայտումներ լինեն», - պնդում են ռուսաստանցի հետախույզները։

Արևմուտքն էլ պնդում է, որ Վրաստանը շեղվել է եվրաինտեգրման ճանապարհից: Այսօր Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտնել, որ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցված է, այսօր Թբիլիսիում լրագրողների հետ: Հերչինսկին նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար։

Միացյալ Նահանգներն էլ ավելի վաղ վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության, խորհրդարանի անդամների և իրավապահ մարմիններին նկատմամբ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հունիսի 3-ին ստորագրել էր երեք ընթերցում անցած, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից վետոյի ենթարկված և խորհրդարանի կողմից ևս մեկ անգամ հաստատված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին վիճահարույց օրինագիծը: Դրանից մեկ օր անց Վաշինգտոնը հայտարարեց, թե «վերանայում է Վրաստանի հետ հարաբերությունները և քննարկում են Վաշինգտոնի արձագանքը Վրաստանի կառավարության գործողություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG