Անցած 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը 5 հրթիռային և 69 ավիահարվածներ են հասցրել, բազմակի հրթիռային համակարգերից 74 հարձակում Ուկրաինայի ռազմական դիրքերի և բնակավայրերի վրա, հաղորդում է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը (ԳՇ)։
ԳՇ-ի տվյալներով՝ գիշերը ռուսական բանակն արձակել է 24 «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքեր, իսկ հակաօդային պաշտպանության ուժերով ու միջոցներով ոչնչացվել է 23 գրոհային անօդաչու թռչող սարք։
Հաղորդվում է, որ Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ավելի քան 110 բնակավայրեր հրթիռակոծվել են:
Ռուսական հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, նրանց թիվը դեռ չի հաղորդվում։ Ավերվել և վնասվել են մասնավոր և բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ, ասվում է Գլխավոր շտաբի զեկույցում։
Մասնավորապես, ռուսական զորքերը գիշերը կրկին գնդակոծել են Խարկովը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ երեխա։