Մատչելիության հղումներ

Ուկրաինան մտնում է իր դեմ սանձազերծած պատերազմի նոր փուլ. Զելենսկի


Ուկրաինան մտնում է իր դեմ սանձազերծած պատերազմի նոր փուլ, այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Խմելնիցկիի սահմանապահների հետ հանդիպմանը:

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստվում է «հարձակողական գործողությունների ընդլայնման փորձերին»։

«Եվ մենք բոլորս միասին՝ բոլոր ուկրաինացիները, մեր զինվորները, մեր պետությունը, մեր գործընկերները, մենք պետք է ամեն ինչ անենք ռուսական հարձակողական պլանը տապալելու համար», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել՝ ռուսական ուժերի հարձակողական գործողությունների հնարավոր ուղղությունները։

Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին The Economist ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան կարող է հարձակումը սկսել մայիսին և ուժեր կուտակել Դոնեցկի, Խարկովի և Սումիի շրջաններում։ Սկիբիցկին չէր բացառել, որ առաջիկայում Չասով Յարը՝ Դոնեցկի մարզում ուկրաինական բանակի գլխավոր հենակետերից մեկը լուրջ հարձակման կենթարկվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG