«Խոսքն ու գործը» խորագրի ներքո «Հրապարակ»-ը գրում է. - «Շատ խորհրդանշական է, որ հենց այն օրը, երբ «Անի պլազայում» ՀՀ վարչապետի մասնակցությամբ միջազգային աշխատաժողով էր ընթանում` նվիրված «խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծմանը», նույն օրը Հրազդանում մեր թղթակցին է մոտենում մի կին եւ խնդրում օգնել իր որդուն, որին 3 օր առաջ տարել են ոստիկանություն` խոշտանգել, հոսանքահարել` այնպես, որ նա հիմա դժվարությամբ է քայլում:: Ի՞նչ անուն կարելի է տալ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ «Անիում» տեղի ունեցող ժողովի մյուս մասնակիցներին, որոնք խելոք ճառեր են ասում «խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի այլ ձեւերի» անթույլատրելիության, մարդու իրավունքների պաշտպանության, տարբեր մարդասիրական կոնվենցիաներին մեր միանալու մասին, սակայն ոչինչ չեն անում, որ այդ նորմերը կիրառվեն մեզանում»: