«Ժամանակ»-ը գրում է. - «ԵԱՀԿ գագաթնաժողովը անցավ WikiLeaks-ի ֆոնին: Դրա շունչն Աստանայում չէր կարող չզգացվել, եւ թերեւս հենց այդ շնչով էր պայմանավորված, որ Ղազախստանի մայրաքաղաքում չեղան նշանակալից դիվանագիտական հայտարարություններ, ձեռքսեղմումներ, պայմանավորվածություններ: Համաշխարհային դիվանագիտական «բոմոնդը» WikiLeaks-ից հետո կարծես բավականին լրջացել է եւ դարձել առավել խոհուն, առավել ծանրակշիռ, հասկացել խոսքի արժեքը, գինը: Հայաստանին, թերեւս, չէր խանգարի հետ չմնալ այդ լրջությունից եւ անհրաժեշտ հետեւություններ անել WikiLeaksված Աստանայից: Իսկապես, կանգ առնելու, լրջանալու եւ խորհելու ժամանակն է: Միջազգային իրադրությունը կարծես ամենանպաստավորն է դրա համար, ինչը վկայեց Աստանան»: