«Ժամանակ»-ը գրում է. - «Երկրաշարժից 22 տարի անց Հայաստանում ոչ միայն չի վերականգնվել ֆիզիկական աղետի պատճառած վնասը, այլ նաեւ աղետի է ենթարկվել մարդկային բարոյականությունը: Աղետի գոտին, որը վերածվել է մարդկային ողբերգությունների հուշարձանի, հանդիսանում է իշխանական տարատեսակ սպեկուլյացիաների առարկա: Առայսօր հազարավոր մարդիկ ապրում են տնակներում, անմխիթար վիճակում, չունեն մոտավոր տեսլական, թե երբ կունենան մարդավարի պայմաններում ապրելու հնարավորություն, մինչդեռ իշխանությունները վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ հայտարարել են, թե իբր աղետի գոտի հասկացություն այլեւս չկա»: