«Հայոց աշխարհ»-ը անդրադառնում է երկպալատ խորհրդարանի գաղափարին` գրելով. - «Կարծես թե ոչ մի արտառոց բան չկա, որ ազգային հիմնահարցերի լուծման գործում պետք է ներգրավված լինի նաեւ Սփյուռքը, բայց արդեն Հայաստան պետության, իր հայրենիքի օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակից դառնալու ձեւով: Ի վերջո, տարբեր շրջանակներ ներկայացնող սփյուռքահայ գործիչները այս կամ այն չափով ներգրավված են երկրի բոլոր բնագավառներում, արդեն երկու տասնամյակ սոցիալական, տնտեսական, մշակութային, գիտակրթական ու բարեգործական ծրագրեր են իրականացնում: Եվ երկպալատ խորհրդարան ստեղծելով, ուղղակի, այսպես ասած, պաշտոնականացվում է սփյուռքահայության գործունեությունը իրենց հայրենիքում»: