Արձագանքելով գեներալ Հովհաննես Թամամյանի կալանքի մասին դատարանի երեկվա վճռին` «ժամանակ»-ի խմբագրականը գրում է. - «Ի՞նչ պատահեց հանկարծ, որ Թամամյանին կալանավորում են: Մի՞թե առաջին անգամն է, որ ոստիկանության պաշտոնյան անմեղ մարդու վրա է բարդում հանցանքը, մի՞թե առաջին անգամն է, որ Հայաստանում անմեղ մարդը պատասխան է տալիս ուրիշի հանցանքի համար»: