«Հայոց աշխարհ»-ը «Թե ինչու է հարկավոր նոր դեսպանություններ բացել» վերնագրված հոդվածում գրում է. - «Արտգործնախարարության մեր աղբյուրներն ասում են, որ դեսպանատներ բացել-փակելու հարցը լուծվում է սուբյեկտիվ հիմքերով. ինչ-որ քաղաքական դեմքի հարկավոր է հեռացնել երկրից, բայց առանց նեղացնելու, մեկ ուրիշին պետք է հատուկ կարգավիճակ ստանալ տվյալ երկրում, որ բիզնես ծավալի, մյուսը կապեր ունի եւ կարող է դեսպանատան շենքի հարց լուծել կոնկրետ երկրում եւ այլն»: