The Wall Street Journal-ը հրապարակել է իր աղմկահարույց լրագրողական հետաքննության արդյունքները, որոնց համաձայն` Facebook սոցիալական ցանցին կցված հիմնականում խաղային հավելումների միջոցով, առանց օգտագործողների իմացության, նրանց անձնական տվյալները տրամադրվել են առնվազն 25 գովազդային ընկերությունների: