Ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար:
Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամները Սուրիկ Խաչատրյանին առաջադրել ու ընտրել են միաձայն:
Արամի 30-ի հնամյա շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի հետ տարիներ առաջ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ, պնդում է սփյուռքահայ գործարար Ավո Կարագուլյանը:
Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, յուրաքանչյուր երկրորդ բազմաբնակարան շենքի տանիքին կարելի է տեսնել 1-3 հարկանի կցակառույց՝ հարակից շինություններով, անգամ բակերով:
Պատճառը մարդկանց անվստահությունն է դատարանի հանդեպ, պնդում է սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը։
Մինչդեռ Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է՝ 18 տարի առաջ ընդունված օրենքը ամբողջովին չի կարգավորում դեղերի շուկան և լիովին չի երաշխավորում, որ դեղերը լինեն մատչելի, արդյունավետ ու անվտանգ:
Դեկտեմբերից հարկադիր արձակուրդում գտնվող աշխատակիցներն այսօր հավաքվել էին գործարանի առջև:
Քաղաքապետարանի պարզաբանմամբ, տարածքում գործող սրճարանում բարեկարգման աշխատանքներ են ընթանում, սակայն, այնտեղ աշխատող ծանր տեխնիկան «այլ բան է վկայում»:
Վարչապետից ու ֆինանսների նախարարից նրանք պահանջում են բացատրել, թե ինչի՞ վրա է ծախսվել ԵՏՄ տարածքից ներկրված մեքենաների համար ապօրինի գանձված 20 տոկոս ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ):
«Կար, որ դա պետք է տեղահանվի», - հայտարարեց Տիգրան Բարսեղյանը՝ շարունակելով․ - «Բայց էդ տեղահանության պրոցեսի երևույթը վատ արվեց՝ գիշերվա ժամին: Դրա կարիքը չկար»:
«Ազատության» հարցումներն ու ստացած ահազանգերը փաստում են, որ նույնիսկ հաշմանդամության կարգ ունեցողները երբեմն ստիպված են վճարել պետպատվերով բուժման համար:
Դատական սխալների քննությամբ զբաղվող բրիտանացի մասնագետների համար զարմանալի է, թե ինչու Հայաստանում 20 տարուց ավելի ազատազրկման դատապարտվածի որևէ գործ չի վերանայվել, իրեղեն ապացույցներն էլ չեն պահպանվել:
Թաղապետարանի պաշտոնական գրությունը ձեռքին՝ տիկին Ելենան տարիներ շարունակ պաշտոնյաների դռներն է թակում:
Այս օրերին Արմավիրի դպրոցներում դասերը սկսվում են սովորականից ավելի ուշ ու ավարտվում ավելի շուտ:
Շատ պոլիկլինիկաներում սենյակները էլեկտրական սալիկներով են ջեռուցվում:
«Մեզ անգամ չեն տեղեկացնում, թե ինչու է ուշանում», - ասաց երկու երեխաների մայր Նարեհ Սուքիասյանը:
Նրանց խոստացել էին վճարել դեկտեմբերին, իսկ հիմա հորդորում են սպասել ևս երեք ամիս:
Պոլիկլինիկայի տնօրեն Ասյա Սեդրակյանն ասաց՝ շենքը հիմնանորոգելու հարցով մի քանի անգամ դիմել են քաղաքապետարանին, քաղաքային իշխանությունները նախ խոստացել են այս տարի խնդրին անդրադառնալ, հետո այդ ժամկետը հասցրել են մինչև 2017 թվական։
Քաղաքապետը չարածի ու չհասցրածի մասին գերադասեց չխոսել:
ՏԿԱԻՆ-ից տեղեկացնում են, որ «նման ինտենսիվությամբ ձյան տեսքով տեղումներ հանրապետությունում վերջին տարիներին չէին գրանցվել»:
Բեռնել ավելին