Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը, թե թե 2017-2019 թվականներին սոցփաթեթի հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի՝ ոլորտի չարաշահումները բացահայտելու համար, «Դեմ եմ» շարժման անդամ Շողեր Բաբայանի խոսքով, շփոթմունք է առաջացրել պետական աշխատողների շրջանում:
Ազգային ժողովի պատգամավորը ՏՄՊՊՀ-ից պահանջել է պարզել՝ ի՞նչ հիմնավորմամբ են դեպի Ռուսաստան չվերթների գները թանկացել:
Սահմանադրության օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի բանախոսներից մեկ փորձագետն ու ԱԺ երկու պատգամավորները համակարծիք են, որ հասարակությունը չի զգում, որ երկրի Մայր օրենքն իրենն է, և որ ինքն է դրա կրողը: Կարծիքը չկիսեց միայն հրավիրված չորրորդ բանախոսը՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ):
«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը շաբաթներ առաջ մահացած նորածնի ծնողները պնդմամբ՝ եթե բժիշկներն ուշադիր ու հոգատար լինեին, երեխան կփրկվեր:
Վարորդները կառավարության շենքի մոտ չպատռեցին իրենց լիցենզիաները, ինչպես պատրաստվում էին, փոխարենը Տրանսպորտի և կապի նախարարին առաջարկեցին վերահսկել, որ ռուսաստանյան «Յանդեքս»-ն աշխատի միայն լիցենզիա ունեցող տաքսիստների հետ։
Երևանի փոխքաղաքապետը խնդրի լուծումը կապում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» մշակվող նոր օրենքի ընդունման հետ:
Դատարանն այսօր արդարացրեց անցած տարի թղթե տանկով Ազգային անվտանգության ծառայության շենքի երկաթյա դարպասներին հարվածելու մեջ մեղադրվող ակտիվիստ Արտակ Գևորգյանին:
Վարորդներն ասում են` թույլ չեն տալու ռուսական ընկերության մուտքը Հայաստան:
Ստվարաթղթե կանաչ տանկով անցած տարի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի երկաթյա դարպասներին հարվածած ակտիվիստ Արտակ Գևորգյանի գործով երկրորդ դատն այսօր հետաձվեց 4 օրով. դատավորը կողմերին ժամանակ տվեց ճառին պատրաստվելու համար:
Առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված Առողջապահության նախարարության երեք պաշտոնյաներին փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր բնութագրեց որպես «հմուտ ու պրոֆեսիոնալ մասնագետներ»:
Ապրիլյան բախումների ժամանակ ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Ռուբեն Առաքելյանն այսօր լուսաբացին մոր և բժշկի ուղեկցությամբ մեկնեց Գերմանիա:
Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Արման Լազգիյանի հայրը պնդում է՝ պետությունն այդպես էլ չհոգաց Գերմանիայում որդու բուժման ծախսերը:
Ընկերության կողմից կառուցապատվող ու կառուցապատվելիք՝ գերակա շահ ճանաչված տարածքների նախկին ու ներկա բնակիչները շարունակում են բողոքել:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը 4/20 ընտրատեղամասի հանձնաժողովի ընդդիմադիր ՀԱԿ անդամը, վստահված անձն ու ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչը դատարանից պահանջում են՝ ճանաչել Ալիտա Սարդարյանի ու Անի Թովմասյանի իրավունքների խախտումը
Մահացած երեխաների ծնողները, մինչդեռ, երեք տարվա ազատազրկումը մեղմ պատիժ են համարում:
Փորձագետի տվյալներով, կնասպանության գործերում գերակշռել են դանակահարության, վիզ կտրելու, բութ առարկայով հարվածելու և խեղդամահ անելու դեպքերը:
«Ազատության» հետ զրույցում Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանն ասաց՝ այդպես էլ չհասկացան կառավարությունն ինչո՞ւ ու ինչպե՞ս է որոշել, որ իրենց շենքը քանդելուց հետո քաղաքի կենտրոնից կվերանա «խառը, անկանոն, ոչ սեյսմակայուն կառուցապատումը»:
Բեռնել ավելին