Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է ռուսական գազի գնորդների համար միայն «Գազպրոմբանկ»-ի միջոցով վճարելու պահանջը, քանի որ «Գազպրոմբանկ»-ը վերջերս հայտնվել էր ամերիկյան պատժամիջոցների տակ։
Այս նոր հրամանը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել «Գազպրոմբանկ»-ի դեմ պատժամիջոցները:
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ վճարման նոր ձևը երկու տարբերակ է առաջարկում՝ ռուբլիով որևէ բանկի միջոցով, կամ՝ որևէ այլ մատակարարման վերաբերյալ փոխադարձ պայմանավորվածությամբ։
Այս տարվա նոյեմբերի 21-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկ»-ի դեմ՝ գործնականում անհնար դարձնելով օտարերկրյա գնորդներին ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարումները, գրում է «Կոմերսանտ»-ը։
Պատժամիջոցներ սահմանելիս Վաշինգտոնն ընդգծել է, որ Ռուսաստանն օգտագործում է «Գազպրոմբանկ»-ը ռազմական տեխնիկա գնելու համար՝ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու և ռուս զինվորականներին վճարումներ փոխանցելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գազպրոմբանկը» և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունները՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցուցակում