ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպում է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Նրանք քննարկել են Դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգության հարցերի շրջանակ», - ասված է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի մամլո ծառայության համառոտ հաղորդագրությունում:

Կառույցը այլ մանրամասներ չի հայտնել:

Անցած օրերին Ռյուտեն հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Թրամփին և քննարկել Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև էլ ավելի ջերմացող հարաբերությունների սպառնալիքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ի ղեկավարը Թրամփի հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնում