Բաքուն հաստատում է՝ Թուրքիայում ձերբակալված ադրբեջանցին բարձրաստիճան զինվորական է

Բաքուն հաստատեց՝ Ստամբուլում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալված ադրբեջանցին բարձրաստիճան պաշտոնյա է՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի ռազմական կցորդի օգնականը։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ 70 կգ ոսկի տեղափոխելու փորձի ընթացքում Ստամբուլում կալանավորված ադրբեջանցին բարձրաստիճան զինվորական է՝ փոխգնդապետ Ղահրաման Մամեդովը՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի ռազմական կցորդի օգնականը։

Ադրբեջանական կողմը նշում է, որ ադրբեջանցի պաշտոնյան մոտ 6 միլիոն դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները փորձել է տեղափոխել՝ «оգտագործելով դիվանագիտական անձեռնմխելիությունը»:

Ադրբեջանցու ձերբակալության մասին Թուրքիայի իրավապահները հաղորդել էին անցած օրերին՝ առանց նրա անձնական տվյալները հրապարակելու։