Ադրբեջանի զինված ուժերն առանձնապես շնորհալի զինվորականներից կազմված նոր ստորաբաժանում է ձևավորում, տեղեկացնում է ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ նպատակը երկրի զինված ուժերում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը զարգացնելն է։
Այդ զորակոչիկները նախ վերապատրաստման հատուկ ծրագիր կանցնեն, ապա ծառայությունը կշարունակեն նոր ստեղծվելիք ստորաբաժանումում։
Բաքուն նաև հատուկ պայմաններ է նշում՝ նորակոչիկներն այդ ստորաբանումում ծառայության կարող են անցնել, եթե բուհերի ընդունելության քննություններից 600 և ավելի միավոր են հավաքել, միջազգային, հանրապետական օլիմպիադաների, մրցույթների հաղթողներ են, օտարերկրյա հեղինակավոր բուհերի բակալավրի կամ մագիստրատուրայի շրջանավարտներ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր չվերթ Բաքվից՝ Իսրայելի ռազմական օդանավակայան. Ադրբեջանը շարունակ զինվում է, բայց դրանում մեղադրում է Երևանին