Երեկ երեկոյան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռուստաելույթ է ունեցել, որում բացատրել է, թե ինչն է ստիպել ԱՄՆ-ին ռազմական գործողություններ սկսել Լիբիայի նկատմամբ:
Նախագահը ժողովրդին է դիմել Լիբիայի օդային հրթիռակոծումից 9 օր անց, եւ հայտարարել, որ Միացյալ նահանգների եւ իր դաշնակիցների գործողությունները ուղղված են եղել Լիբիայում խաղաղ բնակիչների կոտորածը կանխելուն:
Օբաման ասել է, որ Վաշինգտոնն ու դաշնակիցները որոշել են գործել այն բանից հետո, երբ Լիբիայի նախագահ Մուամար Քադդաֆիին հնարավորություն են տվել վերջ տալ իր երկրի ժողովրդի եւ ընդդիմադիրների նկատմամաբ դաժան հարձակումներին:
Սակայն այս վերաբերմունքին ի պատասխան ` Քադաֆֆին բազմապատկել է իր հարձակումները, հայտարարել է Օբաման:
«Մենք գիտեինք, որ եթե մենք մի օր էլ սպասենք, ապա Բենգազին` 700 հազարանոց քաղաքը, կարող է սպանդի ենթարկվել: Ես հրաժարվեցի թույլ տալ, որ դա տեղի ունենա, եւ 9 օր առաջ, խորհրդակցելով Կոնգրեսի երկու կուսակցության ղեկավարության հետ, հրահանգեցի ռազմական գործողություններ սկսել` նպատակ ունենալով դադարեցնել սպանությունները եւ ապահովել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1973 բանաձեւի պահանջների կատարումը», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Օբաման Լիբիայի նախագահին բնութագրել է որպես «բռնապետ», ով մերժում է իր ժողովրդի ազատությունը, շահագործում է նրանց ունեցվածքը, հետապնդում եւ վերացնում է իր հակառակորդներին եւ ահաբեկում անմեղ մարդկանց ողջ աշխարհում:
Մարտի 30-ին ՆԱՏՕ-ն կստանձնի Լիբիայում ռազմական գործողությունների հրամանատարությունը: Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աջակցող դերակատարություն կունենա` ինչը ներառում է հետախուզությունը, որոնողական եւ փրկարարական աշխատանքները:
Օբամայի ելույթը հնչել է Լիբիայի հարցով Լոնդոնում հրավիրված խոշոր միջազգային խորհրդակցության նախօրեին, որին մասնակցելու են ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Արաբական լիգայի եւ Աֆրիկյան միության ղեկավարները եւ 35 երկրների արտգործնախարարներ, այդ թվում` ԱՄՆ-ի պետքարտուղարը Հիլարի Քլինթոնը:
Լոնդոնյան խորհրդաժողովը նպատակ ունի դիվանագիտական ջանքեր նախաձեռնել` ստիպելու գեներալ Քադաֆիին հեռանալ իշխանությունից:
Իր ելույթում ԱՄՆ-ի նախագահը ասել է, թե ԱՄՆ-ը նպատակ չունի բռնի կերպով հեռացնել Քադաֆիին, սակայն հավելել է` եթե Քադաֆին իշխանությունից հեռանա, թե՛ Լիբիան, եւ թե՛ աշխարհը կշահեն:
Երկու արաբական երկրների` Թունիսի եւ Եգիպտոսի ղեկավարները ստիպված են եղել թողնել իշխանությունը` երկրում ծայր առած բողոքի ալիքի ճնշման ներքո: Բողոքի ցույցեր եւ ակցիաներ են տեղի ունենում նաեւ արաբական մի շարք երկրներում` Սիրիայում, Հորդանանում, Բահրեյնում եւ Եմենում:
Եզրափակելով իր ելույթը` Օբաման շեշտել է, որ այդ երկրներում տեղի ունեցող ապստամբությունների արդյունքը կախված է միայն տեղի ժողովուրդներից:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող թելադրել այդ փոփոխությունների ոչ տեմպը, ոչ մասշտաբները: Միայն այդ շրջանների մարդիկ կարող են դա անել: Բայց մենք կարող ենք դրական ազդեցություն ունենալ: Ես հավատում եմ, որ այս փոփոխությունները հետդարձի ճանապարհ չունեն», - եզրափակել է Օբաման: