Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում Բաքվի պնդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ըստ Երևանի՝ Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածում՝ շեշտելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն առավոտյան հաղորդել է, թե երեկ երեկոյան մինչև կեսգիշեր գնդակոծվել են ադրբեջանական բանակի դիրքերը Լաչինի և Նախիջևանի Սադարակի շրջանի ուղղություններով, «պատասխան միջոցներ են ձեռնարկվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կողմերը հաղորդում են սահմանին պարբերաբար հնչող կրակոցների մասին