Հայտնաբերվել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով մահացածների ևս երեք դի, հաղորդում է ռուսական պետական ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Այսպիսով, Խերսոնի շրջանի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող հատվածում զոհերի հաստատված ընդհանուր թիվը հասավ 53-ի։ Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին ՀԷԿ-ի ավերմանը հաջորդած ջրհեղեղի 21 զոհի մասին։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ին, ինչը հանգեցրել է հսկայական տարածքների հեղեղումների և բնապահպանական աղետի։ Ուկրաինան Ռուսաստանին է մեղադրում կայանի պայթեցման մեջ, Ռուսաստանը հերքում է մեղադրանքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կախովկայի ՀԷԿ-ի աղետի զոհերի թիվը մոտենում է յոթ տասնյակին