87 տարեկանում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
Այս տարվա ապրիլի սկզբին նա հիվանդանոց էր փոխադրվել թոքաբորբի կապակցությամբ, սակայն ավելի ուշ նրա մոտ քրոնիկ լեյկոզ է ախտորոշվել:
Բեռլուսկոնին քիմիաթերապիայի կուրս էր անցել Միլանի «Սան Ռաֆայել» կլինիկայում, ինչից հետո հունիսի 9-ին նորից հոսպիտալացվել էր:
Հուղարկավորության հանդիսավոր արարողությունը նախատեսվում է հունիսի 14-ին Միլանի Մայր տաճարում, հրաժեշտի արարողությունը մեկնարկելու է այսօր Արկորե ավանում գտնվող Բերլուսկոնիի առանձնատանը:
Հուղարկավորությանը ներկա կլինեն գործող և պաշտոնաթող քաղաքական այրեր, այդ թվում Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Corriere della Sera. «Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ արյան քաղցկեղ է ախտորոշվել»