Վարդան Ավետիսյանն ազատվել է պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պաշտոնից ազատվել է նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

Պաշտոնանկության պատճառների մասին բացատրություն չի տրվում:

44-օրյա պատերազմից հետո Վարդան Ավետիսյանը զբաղվում էր Եռաբլուրում կատարվող հուղարկավորությունների համակարգմամբ։