Ադրբեջանի կառավարության որոշմամբ, նոր կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ գործող կարանտինի ռեժիմը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 1-ը՝ առավոտյան ժամը 6-ը:
«Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, կառավարությունն այդ քայլին է դիմել նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը զսպելու նպատակով:
Կառավարության ներկայացուցիչն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ վերջին ժամանակաշրջանում վարակվածության աճ է արձանագրվել Լենքորանում, Ջալիլաբադի և Մասալինի շրջաններում: Մուտքն ու ելքը նշված քաղաք և երկու շրջաններ հոկտեմբերի 29-ից կարգելվի, բացառություն կարվի միայն բեռնատարների, օպերատիվ և հատուկ նշանակության տրասնպորտի համար: