Հրայր Թովմասյանը գնացել է Կուտոյանի մահվան դեպքի վայր

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը գնացել է դեպքի վայր, որտեղ հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին։

Հիշեցնենք՝ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։