Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր 67-ամյակի նախօրեին ժամանել է Սիբիր:
РИА "Новости" գործակալության տարածած կարճ տեսանյութից պարզ է դառնում, որ Ռուսաստանի ղեկավարին ընկերակցում է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Տեսագրությունում պատկերված է, թե ինչպես են Պուտինը և Շոյգուն զբոսնում տայգայում, սունկ հավաքում, ինչպես նաև լեռնագագաթներից մեկից հիանում Սիբիրի խոշորագույն գետերից մեկով` Ենիսեյով:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը ծննդյան օրն անցկացնում է «բնության գրկում` հարազատների շրջապատում»:
Նախորդ երկու տարիներին Պուտինի ծննդյան օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով Ռուսաստան էր ժամանում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: 2013-ին իր 61-րդ տարեդարձը Ռուսաստանի նախագահը նշում էր Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ միասին: