Կանցկացվի ռազմավարական զորավարժություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընդգրկվածությամբ

ՀՀ ԶՈՒ զորավարժություն, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի պատրաստության 2019 թվականի պլանի համաձայն՝ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որում ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զորավարժության ընթացքում ստորաբաժանումների կողմից իրականացվելու է պայմանական նշանակետերի խոցում մարտական կրակի կիրառմամբ:

«Զորավարժությունների նպատակներն են` ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը», - ասված է հաղորդագրությունում: