Ղրզըզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելիությունից: Որոշման օգտին քվեարկել է 103 պատգամավոր, դեմ է քվեարկել՝ 6-ը:
Քվեարկությունն ընձեռել է Աթամբաևի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ հարուցելու հնարավորություն:
Ալմազբեկ Աթամբաևը կտրականապես հերքում է կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու և նախագահի լիազորությունները կատարելու ընթացքում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքները: