Թեհրանում սկսվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումներն ու բանակցությունները:
Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ պաշտոնական հանդիպմանը մասնակցել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն ուղղված փաստաթղթեր է ստորագրել:
Փաստաթղթերի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը:
Մոհամադ Զարիֆը հրաժարական էր տվել, սակայն նախագահ Ռոհանին այն չի ընդունել, ու դրանից հետո Զարիֆը պաշտոնական հանդիպման է մասնակցում Հայաստանի պատվիրակության հետ, նշում է Reuters-ը: