Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018 թվականի արդյունքներն ամփոփող կառավարության ընդլայնված նիստում այսօր ասել է, թե Ադրբեջանը կշարունակի հասնել երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը: «Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը երբեք չեն հաշտվի երկրի տարածքի օկուպացիայի հետ», - պետական AzTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը: