Ամերիկացի ու ռուսաստանցի տիեզերագնացները վթարային վայրէջք են կատարել

Այսօր Բայկանուրից արձակված տիեզերանավում վթարային իրավիճակ է ստեղծվել՝ մեկնարկից երկու րոպե անց տիեզերանավը կրող հրթիռի շարժիչներն անջատվել են: Ամերիկացի ու ռուսաստանցի աստղագնացներ Նիք Հեյգն ու Ալեքսեյ Օվչինինը Երկիր վերադառնալու համար կարողացել են օգտագործել վայրէջքի համար նախատեսված գունդը: Գունդն անջատվել է տիեզերանավից, ու ավտոմատ բացվել են պարաշյուտները:

Հեյգն ու Օվչինինը արդեն վթարային վայրէջք են կատարել Ղազախստանի տափաստանում:

«Անձնակազմը վայրէջք է կատարել: Բոլորը ողջ են», - Թվիթերում գրել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը: