Երևանի դատարանի բոլոր նստավայրերում հերթապահություն է սահմանվել

Դատարանի շենք Երևանում, արխիվ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված` երեկ և այսօր մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Այդ մասին տեղեկացնում է Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: