Արա Բաբլոյանը վաղը կմեկնի Քվեբեկ` Ֆրանկոֆոնիայի ԽՎ նստաշրջանին

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 4-ին կմեկնի Քվեբեկ (Կանադա)՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 44-րդ նստաշրջանին, ինչպես նաև Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին և ՖԽՎ բյուրոյի նիստին։

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ:

Հիշեցնենք, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին Երևանում։