Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ ընթացքում, Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սարգսյանը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Իրան՝ օգոստոսի 5-ին մասնակցելու երկրի նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը:

Մայիսի 19-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում, հիշեցնենք, վերընտրվել է գործող նախագահ Հասան Ռոհանին: