«Չհամաձայնեցված ցույցեր կազմակերպելու համար» Նավալնին տուգանվեց 20 հազար ռուբլով

Ալեքսեյ Նավալնին դատարանի դահլիճում, 27-ը մարտի, 2017թ.

Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանն այսօր 20 հազար ռուբլի տուգանք է սահմանել երեկ կայացած բողոքի գործողությունների նախաձեռնողի՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի համար` նրան մեղավոր ճանաչելով չհամաձայնեցված բողոքի գործողություն կազմակերպելու մեջ:

Մոսկվայի ոստիկանությունը Նավալնիին բերման էր ենթարկել երեկ` բողոքի ակցիայի առնվազն 600 այլ մասնակիցների հետ միասին: