Թուրքական հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Ամանորի գիշերը Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում` «Ռեյնա»-ում ահաբեկչական հարձակում իրականացրած անձը դեռ չի լքել քաղաքի սահմանները: Այս մասին այսօր գրել է թուրքական Yeni Safak օրաթերթը` վկայակոչելով ուժային կառույցներում ունեցած աղբյուրները:
Թերթի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները շարունակում են որոնել 39 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման հեղինակին:
Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնակի տեղեկություններով՝ ահաբեկիչն ազգությամբ ույղուր էր` ենթադրաբար Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններից մեկից: