ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կանի հնարավորը՝ Ռուսաստանի դեսպանի սպանությունը հետաքննելու համար։
Թուրք նախարարի խոսքով՝ փողոցը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը, կանվանակոչվի ի պատիվ Անդրեյ Կարլովի։
Երեկ Անկարայի Ժամանակակից արվեստի կենտրոնում՝ Ռուսաստանը պատկերող թուրք լուսանկարիչների գործերի ցուցահանդեսի ժամանակ զինված տղամարդը հարձակում է գործել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, արձակված կրակոցներից դեսպանը մահացել է։