Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսարանները փակ են հարձակման փորձից հետո

ԱՄՆ դեսպանատունը Անկարայում

Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունը և Թուրքիայի տարբեր քաղաքներում գտնվող հյուպատոսարանները ժամանակավորապես փակ են այն բանից հետո, երբ զինված տղամարդը մոտեցել է դեսապանատանն և մի քանի կրակոցներ արձակել։

Դեսպանությանը հայտնել են, որ վաղ առավոտյան տեղի ժամանակով 3։50-ին կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է։

Այս միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից մի քանի ժամ անց։