ԱԳՆ. Մոլդովայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը:

Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Մոլդովայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նույն օրը կկայանան Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսված է փաստաթղթերի ստորագրում: