Հուլիսին 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված սարիթաղցիների հարազատներն այսօր հավաքվել են նախագահի նստավայրի մոտ՝ կրկին պահանջելով ազատ արձակել իրենց հարազատներին։
«Լրիվ անիմաստ տեղը բռնված են, ինչի՞ համար են կալանավորված», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։
Նշենք, որ կալանավորված 9 սարիթաղցիների հարազատները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում պետական գրեթե բոլոր գերատեսչությունների առջև
Նրանք շարունակում են պնդել, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին ոստիկանության կազմած անվտանգության արգելապատնեշի մեջ հայտնված Սարի թաղը զրկված էր կենցաղային տարրական պայմաններից, և թաղի երիտասարդ տղաները հուլիսի 19-ին փողոց էին դուրս եկել և բախվել ոստիկանների հետ հենց այդ խնդիրների պատճառով: Նրանց պնդմամբ, այդ տղաները ոչ մի առնչություն չեն ունեցել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ։
Նշենք, որ կալանավորված սարիթաղցիները մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:
Ըստ Քննչական կոմիտեի, այս գործով կա 9 մեղադրյալ, որոնցից չորսի գործն ուղարկվել է դատարան, իսկ մնացած 5-ինը դեռևս նախաքննության փուլում է:
Մանրամասներն՝ ավելի ուշ