Ավտովթարի հետևանքով զոհված անձանցից 2-ը՝ ՀՀ, 3-ը՝ ՌԴ քաղաքացիներ են

Ըստ ճշտված տվյալների՝ Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված 5 անձանցից 2-ը՝ Հայաստանի, 3-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ են։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած ցուցակի համաձայն՝ զոհված ՀՀ քաղաքացիներն են 56-ամյա Արևիկ Հունանյանը և 62-ամյա Յուրա Պողոսյանը, ՌԴ քաղաքացիները՝ 48-ամյա Ա․Վ․ Լազուկինը, 43-ամյա Վ․Մ․ Պանչենկոն և 17-ամյա Ս․Ս․ Մամչենկոն: