Թիվ 34/53 ընտրատեղամասում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիտորդ Գուրգեն Կոստանյանի ինքնազգացությունը կտրուկ վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն դիտորդի կյանքը փրկել չի հաջողվել:
Բժշկական կենտրոնից ազատությանը հայտնեցին, որ 1962 թվականին ծնված Կոստանյանը նախկինում ինսուլտ է տարել, այսօր էլ բժշկական կենտրոն է բերվել անշնչացած վիճակում: