Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննությունը։
Ղուկասյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը նիստը հետաձգելու մասին միջնորդություն ներկայացրեցին դատարանին՝ նշելով, որ ցանկանում են որպեսզի Ղուկասյանը նույնպես մասնակցի նիստին։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ առավոտյան։
Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։
«Նոր Հայաստան»-ի շարժման անդամն, ի նշան բողոքի, արդեն 18 օր է հացադուլ է հայտարարել։ Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, ընդդիմադիր գործիչը իրեն «քաղբանտարկյալ» է համարում։