Qatar Airways ընկերությունը մայիսի 15-ից սկսում է ուղիղ չվերթ իրականացնել Դոհա-Երևան-Դոհա ուղղությունով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը։
Ըստ ՔԱԳՎ մամուլի խոսնակի, չվերթը իրականացվելու է A320 ինքնաթիռով շաբաթը չորս անգամ։
«Ուրախ եմ, որ մեր երկու տարի շարունակվող բանակցությունները եղան արդյունավետ», - ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Ըստ Qatar Airways ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքերի,Դոհա-Երևան-Դոհա չվերթը հայաստանցիներին լավ հնարավորություն կընձեռի ճանապարհորդել 150 ուղղություններով, որոնք սպասարկում է ավիաընկերությունը: