Այսօր Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայության հաղորդմամբ, քաղաքացիները ՏԻՄ ղեկավարներ կընտրեն Ղազարավանում, Նոր Կեսարիայում, Տանձուտում, Գեղարքունիքում (գյուղ), Լճափում, Անտառամուտում, Եղեգնուտում, Զառում, Մրգաշենում, Ողջաբերդում, Ֆանտանում, Մարալիկում, Արևիսում, Գողթանիկում, Իջևանում։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 37 թեկնածուներ, որոնցից 17-ը Հայաստանի հանրապետական կուսակցության, 1-ը՝ Դաշնակցության, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են։ 18 թեկնածուներ անկուսակցական են։