ԼՂ մարտական հենակետում զինծառայող է մահացել արտակարգ պատահարի հետևանքով

Սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», - տեղեկացնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը: