480 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրով` իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին բաժնետոմսերի 48 տոկոսը փոխանցել է թայլանդցի գործարար Բի Տայչաուբոլին:
Այդուհանդերձ, պահպանելով բաժնետոմսերի մեծ մասը, Իտալիայի նախկին վարչապետը կպահպանի ակումբի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 1986 թվականից: Նրա ղեկավարման օրոք «Միլան»-ը 8 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում, 5 անգամ՝ Եվրոպայի Չեմպիոնների լիգայում: