Լեռնային Ղարաբաղում ավարտվել են վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները:
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 70.6 տոկոսը (72 հազար 39 մարդ)։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
«Ընտրողների թիվը, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված՝ կազմել է 102 հազար 34 քաղաքացի», - հայտարարեց ԿԸՀ նախագահը:
Արզումանյանի խոսքով, տարածքային ոչ մի ընտրական հանձնաժողով գրավոր դիմում-բողոք չի ստացել։ ԿԸՀ մուտքագրվել է 3 բողոք, որոնցից երկուսի հարցը կարգավորվել է հօգուտ դիմումատուների, իսկ մեկը քննարկման փուլում է: Արդյունքների մասին տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ:
Արա Հարությունյան